Բաժիններ՝

Գերմանիայում սկսվել է «Հյուսիսային հոսք-2»-ի առաջին խողովակների տեղադրումը

«Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումը, չնայած քաղաքական բոլոր դժվարություններին, ընթանում է ըստ պլանի. հուլիսի վերջին Գերմանիայում սկսվել է գազատարի առաջին խողովակների տեղադրումը: Այդ մասին հայտնել է Uniper-ի (նախագծում «Գազպրոմ»-ի եվրոպական գործընկերներից մեկը) ֆինանսական տնօրեն Քրիստոֆեր Դելբրյուկը:

«Գերմանիայում («Հյուսիսային հոսք-2»-ի) առաջին խողովակների տեղադրումն սկսվել է հուլիսի վերջին»,-ասել է նա հեռախոսային խորհրդաժողովի ընթացքում: «Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է գազատարի տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ ընդհանուր հզորությամբ երկու ուղեգծի կառուցում Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Նոր խողովակաշարը պլանավորվում է կառուցել «Հյուսիսային հոսքի» հարեւանությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031