Տիմոշենկոն իշխանություններին առաջարկել է վաստակի մեկնել արտասահման՝ փրկելու Ուկրաինայի տնտեսությունը
«Բատկիվշչինա» կուսակցության առաջորդ Յուլյա Տիմոշենկոն խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին երկրի ծանր վիճակի համար եւ պետական պաշտոյաներին առաջարկել է մեկնել արտասահման վաստակի։«Կառավարությունը եւ իշխանությունը թող մեկնեն արտասահման վաստակի»,- գրել է Տիմոշենկոն Facebook-ում:
Նրա կարծիքով՝ կառավարությունը կարող է սոսկ փնտրել իր անհաջողությունների պատճառները: Միակ բանը, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել, այն է, թե ինչու իշխանությունն ինքն ավելի ու ավելի լավ էապրում, իսկ մարդիկ՝ ավելի ու ավելի վատ: Ինչու հեռուստատեսությամբ ամեն ինչ լավ է, իսկ սառնարաններում՝ ոչ»,- հավելել է Տիմոշենկոն:
«Բատկիվշչինայի» առաջնորդը նշել է, որ արտասահմանում աշխատող ուկրաինացիները չեն թողնում երկրի տնտեսությունը կործանվի, քանի որ փող են ուղարկում իրենց ընտանիքներին: «Դա հենց այն ուժն է, որը պահում է ազգային տնտեսությունը»,- գրել է Տիմոշենկոն՝ ճշտելով, որ 2018 թվականին ուկրաինիացիներն արտասահմանից շուրջ 5 միլիարդ եվրո են փոխանցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: