
Պորտուգալիայում բնական վտանգի «կարմիր մակարդակը» պահպանվում է 11 օկրուգներում

Պորտուգալիայում անտառային հրդեհները մոտեցել են ժողովրդականություն վայելող Ալգարվե առողջարանին, լողափերը պատված են թանձր սեւ ծխով: Այդ մասին հայտնել է The Portugal News հրատարակությունը:
«Ալգարվե առողջարանային տարածաշրջանում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է երկու հյուրանոց, տուժել է 44 մարդ, այդ թվում՝ 72-ամյա մի կին, որը գտնում է օրհասական վիճակում. նրան տեղափոխել են Լիսաբոնի Սան-Խոսե հիվանդանոց, նշվում է կայքում: Օգոստոսի 3-ից ամբողջ երկրում մոլեգնում են 20-ից ավելի հրդեհներ, եւ դրանցից միայն հինգն է հաջողվել գրեթե մարել: Բռնկումների պատճառը անոմալ շոգն է, Պորտուգալիայի առանձին շրջաններում ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 47 աստիճանի:
Տարերային աղետի սկսվելու պահից սաստիկ քամու պատճառով կրակի ճիրաններում են հայտնվել շուրջ 4 հազար հեկտար սոճու եւ Էվկալիպտի անտառներ: Բնական վտանգի «կարմիր մակարդակը» պահպանվում է Պորտուգալիայի 11 օկրուգներում, յոթում հայտարարված է փոթորկի նախազգուշացում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: