Մոգերինին կոչ է արել եվրոպական ընկերություններին ակտիվացնել առևտուրն Իրանի հետ
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եվրոպական ընկերություններին ակտիվացնել առեւտուրը Իրանի հետ եւ տնտեսական գործունեությունն այդ երկրում: Նա այդ մասին հայտարարել է օգոստոսի 7-ին Նոր Զելանդիյաի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիտերսի հետ Վելինգտոնում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք մեր ուժերի ներածին չափ ամեն ինչ անում ենք, որպեսզի Իրանը դուրս չգա այդ գործարքից (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից), որպեսզի Իրանը շարունակի տնտեսական օգուտ քաղել այդ համաձայնագրից, քանզի մենք համոզված ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի շահերին անվտանգության ոլորտում»,- եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքը մեջբերել է The Washington Post թերթը:
«Մենք, մասնավորապես, կոչ ենք անում փոքր ու միջին ձեռնարկություններին, ակտիվացնել իերնց աշխատանքն ինչպես Իրանի հետ, այնպես էլ այդ երկրի ներսում, դա մեզ համար գերակայություն է անվտանգության ոլորտում»,- նշել է Մոգերինին, ընդգծելով, որ տնտեսական շփումները միջուկային գործարքի մասն են կազմում: Եվրամիությունն օգոստոսի 7-ին կիրարկել է արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:
Արգելափակող կարգավիճակի ուժի մեջ մտնելու հետո այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի է ունեցել: Այն նաեւ իրավաբանորեն անէական (անվավեր) է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների վճիռները: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: