
Սուդանի օդուժի երկու ինքնաթիռներ են բախվել Հարթումի օդանավակայանում. Sudan Tribune

Ան-32 եւ Ան-26 ռազմափոխադրական ինքնաթիռները հայտնվել են նույն վայրէջքային գոտում, ինչի հետեւանքով դրանցից մեկը մխրճվել է երկրորդի պոչամասի մեջ:
Ինչպես Sudan Tribune պորտալին հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչ Աբդել Հաֆիզ Աբդել Ռահիմը, միջադեպի կապակցությամբ օդանավակայանը փակվել էր երկու ժամով: Նա նշել է, որ դա անհրաժեշտ միջոցառում էր՝ համոզվելու, որ ոչ մի վտանգ այլեւս չկա:
Երկրի ռազմաօդային ուժերում ինքնաթիռների բախման վերաբերյալ մեկնաբանություններ չեն արվել, տուժածների մասին չի հաղորդվում: