
Վերականգնվել է գնացքների երթևեկությունը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու շրջանում. RAI News 24

Գնացքների երթեւեկությունը, որն ընդհատվել էր Ջենովայի մերձակա Մորանդիի կամրջի փլվելուց հետո, ինչն ավելի քան 40 մարդու կյանք խլեց, վերականգնվել է: Ինչպես հոկտեմբերի 4-ին հայտնել է RAI News 24 լրատվական հեռուստաալիքը, առաջին շարժակազմը վնասված գծով անցել Է այսօր ժամը 05:16-ին (Երեւանի ժամանակով 07:15-ին): Ինչպես ճշտում է Liguria Oggi տեղական թերթը, երկաթուղին միացնում է Լիգուրիայի եւ Պիեմոնտի մարզերը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկաթուղով վերստին օրական երթեւեկելու է 82 շարժակազմ, ինչը թույլ կտա ավտոճանապարհներն ազատել 1,3 հազար բեռնատարներից:
Օգոստոսի 14-ին Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակայքում փլվել էր կամրջի խոշոր մի հատվածամաս, որով անցնում է A10 արագընթաց մայրուղին: Պատահարի պահին դրա վրա եղել են 30-ից ավելի մարդատար ավտոմեքենաներ եւ երեք բեռնատար: Աղետի հետեւանքով զոհվել է43 մարդ: Մի քանի հարյուր մարդ զրկվել է կացարանից, որը վնասվել է տրանսպորտային ենթակառուցվածքի փլվելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: