
Իտալիայի վարչապետը Պուտինին «հանգուցային զրուցակից» է համարել

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանգուցային զրուցակից» է համարում միջազգային խնդիրները քննարկելիս: Իտալիայի կառավարության ղեկավարը, որը հոկտեմբերի 24-ին մեկնելու է Մոսկվա, այս բառերով է հանդես եկել հինգշաբթի օրը La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում:
«Յուրաքանչյուրը ցանկանում է գործել իր երկրի օգտին: Եվ ես այս տրամադրվածությամբ Մոսկվայում կհանդիպեմ Պուտինի հետ: Ես նրան հանգուցային զրուցակից եմ համարում: (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի հետ միասին ես պաշտպանել եմ Մոսկվայի մասնակցությամբ (մեծ) «ությակի» ձեւաչափին վերադառնալու գաղափարը, եւ ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահապաշտպանության նկատառումներով, այլ պարզապես ելնելով իրականությունից»,- ասել է Կոնտեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: