
Հարավաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 320 մարդ է տուժել գնացքների բախումից

Հարավաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 320 ուղեւոր է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է SABC տեղական հեռուստառադիոկորպորացիան:
Միջադեպը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 5-ի գիշերը Յոհաննեսբուրգ քաղաքից արեւելք ընկած շրջանում: Դեպի Պրետորիա ընթացող գնացքը մխրճվել է մեկ այլ շարժակազմի մեջ, որը կանգնած էր Քեմփթոն-Փարք քաղաքի կայարանում:
Երկաթուղային ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 32 ուղեւորներ լուրջ վնասվածքներ են ստացել, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երկաթուղիների անվտանգության վարչությունը կանցկացնի պատահածի հանգամանքների հետաքննություն եւ նախնական եզրակացությունները ներակայացնի արդեն հոկտեմբերի 5-ին, հայտնել է ՌԻԱ Նովոստին: