Թրամփը ստորագրեց ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ում գլխավոր ուշադրությունը կդարձնեն ահաբեկչական խմբավորումների աղբյուրի որոնման ու վերացման, ահաբեկչական գործունեության օժանդակմանն ուղղորդված ֆինանսական հոսքերի ոչնչացման վրա: Նաեւ նշված է աշխարհում արմատականացման եւ հավաքագրման դեմ պայքարի, Միացյալ Նահանգներում ահաբեկչության դեմ պայքարի միջոցների արդիականացման կարեւորությունը:
Նոր ռազմավարությամբ գլխավոր առաջնահերթությունն է դառնում երկրի ներքին անվտանգությունը. նրա սահմանների, ուղեմուտքերի, առավել կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգությունը: Փաստաթղթում նաեւ ասված է, որ մեծ ուշադրություն կնվիրվի ՆԱՏՕ-ի դաշինքի գծով գործընկեր-երկրներին: