Բաժիններ՝

Նազարբաևն Էտալոնային է որակել Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունները

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հոկտեմբերի 5-ին հանդես գալով ժողովրդին հղած ուղերձով, Ռուսաստանի հետ հանրապետության հարաբերությունները որակել է Էտալոնային:

«Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ Ղազախստանի հարաբերությունները միջպետական կապերի Էտալոն են, եւ մենք կշարունակենք զարգացնել այդ ուղղությունը»,-ասել է նախագահը: Նազարբաեւը նաեւ հաջողված է համարել Եվրասիական տնտեսական միության աշխատանքը:

«Հաջողությամբ է գործում Եվրասիական տնտեսական միությունը, որը կայացել է որպես լիարժեք ինտեգրացիոն միավորում եւ համաշխարհային տնտեսական հարաբերությունների ակտիվ անդամ»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031