Բաժիններ՝

Թրամփը 138 դիրքով նահանջել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը նվազել է մինչեւ 3,1 մլրդ դոլար, եւ արդյունքում նա 138 դիրքով է իջել ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց (Forbes 400) վարկանիշում: Այդ մասին ասված է Forbes հանդեսի հոդվածում: Ինչպես գրում է հրատարակությունը, դեռ 2015 թվականին Թրամփի կարողությունը գնահատվում էր 4,5 մլրդ դոլար:

Այսպիսով, այդ ժամանակաընթացքում նա կորցրել է ավելի քան 1 մլրդ դոլար: Հրատարակությունը նշում է, որ Forbes 400-ի ամբողջական վարկանիշը հրապարակվելու է հոկտեմբերի 3-ին: 2017 թվականի համանման վարկանիշում Թրամփն զբաղեցնում էր 248-րդ տեղը: Պատճառների թվում, որոնք հանգեցնում են Թրամփի կարողության նվազմանը, հրատարակությունը նշում է քաղաքական եւ բիզնես-գործոնների ամբողջությունը: Մասնավորապես, նշվում են մամուլում նախագահի վերաբերյալ բացասական հրապարակումները:

Բացի այդ, հրատարակության տվյալների համաձայն, ճնշման ներքո են հայտնվել Թրամփի ներդրումներն կոմերցիոն անշարժ գույքի բնավավառում: «Որքան էլ որ Դոնալդ Թրամփը ջանա, իսկ նա որոշակիորեն ջանում է, նա ավելի հարուստ չի դառնում նախագահությունից»,-գրում է հրատարակությունը: Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում է գտնվում 2017 թվականի սկզբից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս