ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ 1955թ. կնքված բարեկամության պայմանագրից դուրս գալու մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանն օգտագործում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով:

«Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագիրը: Դա որոշում է, որը, ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումը կապված է այս տարվա հուլիսին Միջազգային քրեական դատարան Իրանի ներկայացրած դիմումի հետ, որով Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին տվյալ պայմանագիրը խախտելու համար: Պետքարտուղարը նաև կտրուկ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որի համաձայն Վաշինգտոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

«Իրանը փորձում է միջամտել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու սուվերեն իրավունքի իրացմանը: Իրանն օգտագործում է միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով»,- հայտարարել է Պոմպեոն:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։