Բաժիններ՝

ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել սաստիկ ձյան պատճառով

ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքի մի շարք նահանգներում մոլեգնած ձնաբքերի զոհ է դարձել երկու մարդ, հաղորդել է USA Today հրատարակությունը: Հրատարակության տեղեկավտությամբ՝ «դեկտեմբերի 27-ին սաստիկ ձյան առաջացրաp միջադեպերի պատճառով» մեկ մարդ է զոհվել Կանզասի նահանգում, մեկն էլ՝ Լուիզիանայում։

Ինչպես ճշտել է թերթը, ձյունահողմերի մասին նախազգուշացումները պահպանվում են Կանզասում, Նեբրասկայում, Հյուսիսային եւ Հարավային Դակոտայում, ինչպես նաեւ Մինեսոտայում: Սպասվում է ուժեղ քամի:

«Մենք հաղորդումներ ենք ստանում զրոյական տեսանելիության, երթեւեկության շատ բարդ պայմանների մասին»,- հրատարակությանը հայտարարել Է AccuWeather օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Մայք Դոլլը: Business Recorder հրատարակության տեղեկատվությամբ՝ դեկտեմբերի 26-ին սկսված ձյան պատճառով ամբողջ երկրում շուրջ 800 չվերթ է չեղարկվել, հետաձգվել է ավելի ան 6,5 հազար չվերթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս