Բաժիններ՝

«Այստեղ պետք է հիշել 1999 թ-ի փաստաթուղթը». Պեսկով

Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկելու որևէ պլան գոյություն չունի: Իսկ երկու երկրների ինտեգրման փուլերը պարզ գրված են Միութենական պայմանագրում: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ պետք է  հիշել 1999 թ-ի փաստաթուղթը, որի հիման վրա մենք՝ Ռուսաստանը և Բելառուսը դարձանք Միութենական պետություն»,-ասել է Պեսկովը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին կարծիք էր հայտնել, որ «խորը ինտեգրացիայի» անվան տակ Մոսկվան ցանկանում է Բելառուսը ներառել Ռուսաստանի կազմի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31