Սաուդյան Արաբիայի թագավորը վերադասավորում է կատարել կառավարությունում
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը վերաբաշխումներ է կատարել կառավարությունում: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Մասնավորապես, պաշտոնում իջեցվել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությունը վիթխարի սխալ է եղել: Նրա տեղն զբաղեցրել է ֆինանսների նախկին նախարար Իբրահիմ ալ Ասաֆը:
Արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Ադել ալ Ջուբեյրը դարձել է միջազգային գործերի պետական նախարար:
Թագավորը նաեւ պաշտոնանկ է արել ազգային գվարդիայի նախարարին՝ նրա տեղը դնելով արքայազն Աբդալա բեն Բանդար Աբդել Ազիզին, որն անցյալում որպես դեսպան էր աշխատում ԱՄՆ-ում: