
Մահացել է «Հաբլ» աստղադիտակի մայրը»՝ Նենսի Գրեյս Ռոմանը

Կյանքի 94-րդ տարում վախճանվել է աստղագետ Նենսի Գրեյս Ռոմանը, որին ԱՄՆ-ում գիտեն որպես «Հաբլ» աստղադիտակի մայր»: Այդ մասին րել է Associated Press-ը:
Ռոմանը գիտությունների դոկտոր էր աստղագիտության գծով եւ NASA-ում առաջին կինը ղեկավար պաշտոնում: Նենսի Գրեյս Ռոմանը տիեզերական գործակալությունում կարիերան սկսել է 1959 թվականին:
Նրա ամենահետաքրքրական ծրագրերի թվում եղել է «Հաբլ» աստղադիտակը, որն ի վերջո տիեզերք են արձակել 1990 թվականին: Սարքը NASA-ի մեծ աստղադիտարանների ցանկ է մտել «Չանդրա» ռենտգենյան աստղադիտարանի, «Սպիտցեր» ինֆրակարմիր աստղադիտակի եւ «Քոմփթոն» գամմա-աստղադիտակի հետ մեկտեղ: