«Ցեյտնոտի մեջ ենք». Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները: Նրա խոսքով՝ նախանշվել են ժամկետները, քանի որ իրավիճակը «ցեյտնոտային» է. «Մենք ցեյտնոտի մեջ ենք»:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Պեսկովն ասել է. «Երեկ անդրադարձ է կատարվել այս թեմային (Հայաստանի հետ գազի գնի բանակցություններին–խմբ.)։ Պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, քանի որ մինչեւ երեկ մեր «Գազպրոմի» ու հայ գործընկերների միջեւ ակտիվ բանակցություններ չեն եղել»։

 

Տեսանյութեր

Լրահոս