
Ղրիմում ավարտվել են Ուկրաինայի հետ սահմանին արգելափակոցի տեղադրման աշխատանքները

Ղրիմում ավարտվել են արգելափակոցի տեղադրման աշխատանքները ռուս-ուկրաինական սահմանում: Այդ մասին հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
«Ավարտվեց Պերեկոպի պարանոցի շրջանում ինժեներատեխնիկական շինությունների բնագծի պլանային կառուցումը եւ ազդանշանային տվիչների բարդ համակարգի սարքաբերումը»,-հաղորդագրության տեքստից մեջբերում է արել ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ արգելափակոցը ձգվում է 60 կիլոմետր: Դրա վրա տեղեկայված են մի քանի հարյուր տարբեր տվիչներ եւ տեսադիտարկման համակարգեր: