Բաժիններ՝

Իսպանիայի նավահանգիստ է ժամանել Open Arms նավը՝ 300 անօրինական միգրանտներով. El Pais

Open Arms նավը՝ ավելի քան 300 միգրանտներով, դեկտեմբերի 28-ի առավոտյան ժամանել է Իսպանիայի Կադիսի նահանգի (Անդալուսիայի Ինքնավար Մարզ) նավահանգիստ: Այդ մասին, հայտնել է El Pais թերթը: Թերթի տեղեկատվությամբ՝ անօրինական միգրանտներով նավը, որոնց մեկ շաբաթ առաջ փրկել էին Լիբիայի ափերի մոտ, նավահանգիստ է մտել տեղական ժամանակով 09:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին):

Դեկտեմբերի 22-ին Իսպանիայի կառավարությունն Open Arms-ին թույլատրել էր մտնել պիրենեական թագավորության տարածքային ջրեր: Մինչ այդ Եվրոպայի մի շարք երկրներ, այդ թվում՝ Իտալիան եւ Մալթան, նավին մերժել էին այդ իրավունքը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, տարեսկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 113 հազար միգրանտ ու փախստական: Ըստ որում ամենից շատ անօրինական միգրանտներ՝ 56 հազար, ընդունել է Իսպանիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս