Բաժիններ՝

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում Համացանցի համատարած անջատում է տեղի ունեցել. AP

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press (АP) գործակալությունը:

Ինչպես նշել է գործակալությունը, CenturyLink-ի սպասարկյալները շատ նահանգներում՝ Կալիֆոռնիայից մինչեւ Նյու Յորք, կապի աշխատանքի հետ կապված խնդիրներ են ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտից: Անջատումները եղել են հիմնականում արեւմտյան նահանգներում: Ընկերությունն իր Twitter-ում հաստատել է, որ CenturyLink-ի ցանցում կապի բազմաթիվ ընդհատումներ են տեղի ունենում:

Ինչպես նշել է AP-ն, անսարքությունները խնդիրներ են առաջացրել ոչ միայն սովորական օգտատերերի, այլեւ մի շարք կառավարական գերատեսչությունների համար: ԱՄՆ-ի Կապի ֆեդերալ հանձնաժողովի ներկայացուցիչ Ջեսիկա Ռոզենվորսելը հայտարարել է, որ CenturyLink-ի սպասարկյալների համար կապի խնդիրներ են նկատվում «ամբողջ երկրում»՝ նշելով, որ գերատեսչությունը պետք է հետաքննություն անցկացնի այդ հարցով:

Լուիզիանայի նահանգում գտնվող CenturyLink-ն ԱՄՆ-ի խոշորագույն հեռահաղորդակական ընկերություններից մեկն է, որը կապի լայն սպեկտրի ծառայություններ է տրամադրում: Ընկերությունը բաժանոդների է սպասարկում ԱՄՆ-ի 37 նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս