
Ֆրանսիայում տղան հրաշքով ողջ է մնացել՝ գրեթե մեկ ժամ անցկացնելով ձնահյուսի տակ

Տասներկուամյա տղան հրաշքով ողջ է մնացել գրեթե մեկ ժամ ձնահյուսի տակ անցկացնելով Ֆրանսիայի Սավոյայի դեպարտամենտի լեռնադահուկային առողջավայրում: Այդ մասին հայտնել է տեղի ժանդարմերիան:
«Երեխան, որը գրեթե մեկ ժամ ձնահյուսի տակ էր թաղվել, փրկվել է Ժետրո շան եւ դրա ուղեկցողի՝ սերժանտ Ռաֆայել Ս.-ի կողմից: Ծափահարենք նրա հիանալի գործընկերոջը, քանի որ ձյան տակ թաղվելուց 15 րոպե հետո կենդանի մարդ գտնելը հրաշք է»,- հայտնել են իրավապահները Twitter-ում:
Նշվում է, որ տղան իր ընկերների հետ սահքի համար փակ հատվածում է հայտնվել Լապլանի կայարանում: Նրա բաճկոնի վրա հատուկ դետեկտոր չի եղել, որը փրկարարներին օգնում է գտնել ձնահյուսերի մեջ հայտնված մարդկանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: