«Տարածաշրջանի երկրները ագրեսիվ օտարերկրացիներին երբեք թույլ չեն տա թշնամանք սերմանել իրենց միջև». Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցն Իրաք՝ այն անհարգալից որակելով երկրի ինքնիշխանության նկատմամբ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Թրամփը դեկտեմբերի 26-ին իր տիկնոջ՝ Մելանյայի հետ Սուրբ Ծնունդի առթիվ այցելել է Իրաքում տեղավորված ամերիկացի զինվորականներին: Այցի ընթացքում, որի մասին Սպիտակ տունը վաղօրոք չէր հայտնել, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ չի պլանավորում կրճատել Իրաքում գտնվող ամերիկյան զորակազմը, չնայած Սիրիայից ԱՄՆ-ի զինվորականների՝ ավելի վաղ հայտարարված դուրսբերմանը:
Քասեմիի խոսքով՝ Թրամփը ժամանել է Իրաք, որտեղ երկրի պաշտոնյաներն ու ժողովուրդը սառը ընդունելություն են ցուցաբերել նրա նկատմամբ: Խոսելով Թրամփի «օպորտունիստական եւ երկրի գործերին միջամտող» հայտարարությունների մասին՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ «տարածաշրջանի երկրները ագրեսիվ օտարերկրացիներին երբեք թույլ չեն տա թշնամանք սերմանել իրենց միջեւ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: