
Եվրահանձնաժողովը հինգ անգամ կավելացնի «ռուսական քարոզչության» դեմ պայքարի ծախսերը

Եվրամիությունը որոշել է զգալիորեն ուժեղացրել հակազդեցությունը ռուսական քարոզչությանը: Այդ մասին հայտնել է «Լեհաստանի ռադիոն»:
2019 թվականի սկզբից Բրյուսելում ավելի շատ միջոցներ եւ ավելի շատ կադրեր կուղարկվեն «ռուսական քարոչության» դեմ պայքարելու համար: 2018 թվականին այդ նպատակների համար հատկացվել էր 1 մլն եվրո, հաջորդ տարի՝ 5 մլն եվրո:
Ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերով զբաղվող խմբում ավելի վաղ հաշվում էր ընդամենը մի քանի աշխատակից, իսկ 2019 թվականին դրա հաստիքը կավելանա մինչեւ 50 մարդ, հաղորդել է «Լեհաստանի ռադիոն»:
Ռուսական ապատեղեկատվության դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու կոչով Բրյուսելին մի քանի շաբաթ առաջ դիմել Էր 20 երկրների 60 փորձագետներից բաղկացած խումբը, որոնք զբաղվում են անվտանգության հարցերով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: