Բաժիններ՝

Պայթյուն Նյու Յորքում

Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում: Դեկտեմբերի 27-ին այս մասին իր Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։

«Լույսը, որը դուք քաղաքում տեսնում եք, ինչպես պարզվեց, հայտնվել է Քուինսի Con Ed ձեռնարկությունում տրանսֆորմատորի պայթյունի պատճառով: Հրդեհը վերահսկվում է: Մենք կհաղորդենք նորությունները, երբ ավելի շատ տեղեկատվություն լինի»,- ասված է հայտարարության մեջ: Նյու Յորքի հրշեջ ծառայությունն իր հերթին հայտնել է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել եւ բռնկումն արդեն վերացված է:

Քուինսում գտնվող «Լա Գուարդիա» օդանավակայանն իր Twitter-ում հայտնել է, որ տեղի են ունեցել էլեկտրականության ընդհատումներ:

NBC հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Նյու Յորքի բնակիչները սոցցանցերում զետեղում են քաղաքի երկնքում վառ երկնագույն լուսարձակման լուսանկարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս