Բաժիններ՝

Նորվեգիայում առևանգել են միլիոնատիրոջ կնոջը և 10,3 մլն դոլարի փրկագին պահանջել կրիպտոարժույթով

Անհայտ անձինք առեւանգել են նորվեգացի միլիոնատիրոջ կնոջը՝ Աննա Էլիզաբեթ Ֆալկեւիկին եւ 10,3 մլն դոլարի չափով փրկագին են պահանջում կրիպտոարժույթով:

Այդ մասին հայտնել են Նորվեգիայի ԶԼՄ-ները: Verdens Gang հրատարակության տվյալներով՝ 68-ամյա կինը կորել է դեռ հոկտեմբերի 31-ին, այդ ժամանակվանից նրա մասին որեւԷ տեղեկատվություն չի եղել:

Aftenposten թերթի տեղեկությունների համաձայն, առեւանգողներն սպառնում են ուժի կիրառել կնոջ նկատմամբ, եթե նրա ընտանիքը չկատարի փրկագին վճարելու իրենց պահանջը:

Կնոջ ամուսինը՝ 68-ամյա Թոմ Հագենը, «Կապիտալ» հանդեսի տվյալներով՝ շուրջ 200 մլն դոլարի կարողություն ունի: Նա 1992 թվականին իր կողմից հիմնված Elkraft էներգետիկական ընկերության 70 տոկոսի սեփականատերն է, նաեւ զբաղվել Է անշարժ գույքի հետ կապված բիզնեսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս