Բրյուսելում Փարիզի 2015 թվականի ահաբեկչության գործով կասկածյալի են ձերբակալել. Libre Belgique
Բրյուսելում Մոհամեդ է. անունով տղամարդու են կալանքի տակ վերցրել 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Libre Belgique թերթը:
Նրա տվյալներով՝ տղամարդը, որի տարիքը չի նշվում, կասկածվում Է այն բանում, որ խառն Է Կալաշնիկով ինքնաձիգների ձեռքբերմանը, որոնք օգտագործվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գրոհներ իրականացնելիս:
Մոհամեդ Է.-ին բերման են ենթարկել կաթոլիկական Սուրբ Ծնունդի նախօրեին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն հունվարի 9-ին:
Տղամարդուն արդեն մեղադրանք է առաջադրված Փարիզում ահաբեկչական գրոհներին մասնակցելու կապակցությամբ:
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան երեք խումբ ահաբեկիչներ մի շարք փոխհամաձայնեցված հարձակումներ են կատարել Փարիզում եւ նրա Սեն Դենի արվարձանում: Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 130 մարդ, վիրավորվել է ավելի քան 350 հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: