
Ճապոնիան կղզի կգնի ԱՄՆ-ի տախտակամածային օդուժի վարժանքներն այնտեղ տեղափոխելու համար. Yomiuri

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը որոշել է 16 միլիարդ իենով (ավելի քան 147 միլոն դոլարով) անմարդաբնակ կղզի գնել երկրի հարավ – արեւմուտքի Կագոսիմայի պրեֆեկտուրայում, որպեսզի այնտեղ տեղափոխի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրների տախտակամածային ինքնաթիռների հոծախումբ վարժանքները:
Ինչպես հայտնել է Yomiuri թերթը, նախնական համաձայնագիրը կստորագրվի արդեն այս շաբաթ։ Կղզին ինքը, որն այժմ գրեթե ամբողջությամբ պատկանում է Տոկիոյից մի մասնավոր ընկերության, զինվորական իշխանություններին կհանձնվի մինչեւ մարտ ամսվա վերջը: Օդուժի վարժանքները, որոնց ընթացքում կատարելագործվում են ինքնաթիռների վերթիռներն ու վայրէջքներն ավիակիրների տախտակամածի վրա, ուղեկցվում են մեծ աղմուկով եւ Ճապոնիայում հարուցում բնակչության եւ տեղական ինքնակառավարման մարմինների բողոքները:
Այդ պատճառով դրանք տեղափոխվել Էին Իվոձիմա հեռավոր գրեթե ամայի կղզի: Սակայն այն գտնվում է բավականին հեռու՝ Տոկիոյից ավելի քան 1200 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: