
ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը Պեկինում առեւտրական բանակցությունները երկարաձգել են ևս մեկ օրով. Global Times

Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական հարցերի շուրջը բանակցությունների մասնակիցները որոշել են կոնսուլտացիաները երկարաձգել եւս մեկ օրով: Հունվարի 9-ին այս մասին հայտնել է Global Times թերթը։
Հրատարակության փորձագետների կարծիքով՝ ընթացիկ հանդիպման ընթացքում Պեկինը եւ Վաշնգտոնը մտադիր են հասնել համաձայնությունների, որոնք կաեւոր քայլ կդառնան վեճերի դադարեցման ճանապարհին:
Ինչպես նշում են չինացի վերլուծաբանները, բանակցությունների մասնակիցները, դատելով ըստ ամենայնի, արդեն փոխհամաձայնության են հասել մի շարք հարցերի շուրջը, որոնք վերաբերում են, մասնավորապես, Պեկինի կողմից ամերիկյան էներգակիրների եւ ագրարային արտադրանքի գնումներին:
Պեկինում չին-ամերիկյան բանակցություններն սկզբնապես պլանավորված էին հունվարի 7 – 8-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: