Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն արգելափակեցին Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը. Bloomberg

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն արգելափակել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը: Հունվարի 9-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ընթացակարգային քվեարկության ժամանակ սոսկ 56 սենատորներ են արտահայտվել օրինագծի օգտին՝ անհրաժեշտ 60 քվեի դեպքում, 46 հոգի դեմ է քվեարկել: Նշվում է, որ դեմոկրատներից շատերը հայտարարել են, թե իրենք չեն քվեարկի այն փաստաթղթերի քննարկման օգտին, որոնք կապված չեն այսպես կոչված շաթդաունի՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման հաղթահարման հետ:

Ինչպես գրում է Bloomberg-ը, սույն օրինագիծը նախատեսում էր պատժամիջոցների սահմանում այն սուբյեկտների դեմ, որոնք համագործակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ, մասնավորապես, ինքնաթիռների համար պահեստամասերի մատակարարումների եւ նավթամթերքների առեւտրի ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս