
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց կառավարության մասնակի ֆինանսավորման օրինագծին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2019 թվականին ֆինանսների նախարարության, հարկային վարչության եւ մի շարք այլ հիմնարկությունների ֆինանսավորման մասին օրինագծին՝ բյուջետային ճգնաժամից դուրս գալու դեմոկրատների ռազմավարության շրջանակում, ճգնաժամ, որը կապված է պետական հիմնարկությունների աշխատանքի ֆինանսավորման Ժամանակավոր դադարեցման հետ («շաթդաուն»):
Այժմ սույն օրինագիծը պետք է ստանա Սենատի հավանությունը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները: Ավելի վաղ կառավարության ֆինանսավորման վերականգնման հարցը չէր հաջողվել լուծել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման հարցի շուրջը դեմոկրատների առաջնորդների եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում:
«Հենց նոր հեռացա Չաքի (Չաք Շումեր, Սենատի փոքրամասնության առաջնորդ) եւ Նենսիի (Նենսի Փելոսի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ) հետ հանդիպումից, ժամանակի բացարձակ կորուստ: Ես հարցրեցի՝ ինչ տեղի կունենա 30 օր հետո, եթե արագորեն բացեմ ամբողջ կառավարությունը, դուք հավանություն կտա՞ք սահմանի անվտանգությանը, որը պարիսպ կամ պողպատե արգելափակոց է ներառում: Նենսին ասաց. «Ո՛չ»: Ես ասացի. «Ցտեսություն, այլեւս ոչինիչ չի՛ աշխատի»,- հանդիպման արդյունքների վերաբերյալ գրել է Թրամփն իր Twitter-ում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: