
Իսրայելի հյուսիսային շրջաններում ձյուն է տեղացել. «Եդիոթ ահրոնոթ»

Հունվարի լույս 9-ի գիշերը ձյուն է տեղացել Իսրայելի հյուսիսում, Հերմոն լեռան վրա ձյան ծածկույթի խորությունը գերազանցել է մեկ մետրը: Այս մասին հայտնել է «Եդիոթ ահրոնոթ» թերթը:
Տեղատարափ անիձրեւներ եւ ամպրոպներ են գրանցվել Իսրայելի ամբողջ տարածքում՝ ամենահյուսիսից մինչեւ հարավի Ելաթ քաղաքը Կարմիր ծովի ափին: Երկրի մի շարք հյուսիսային շրջաններում մի քանի սանտիմետր ձյուն է տեղացել:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են առաջիկա օրերին ցածրավայրերում հեղեղումների մեծ վտանգի մասին Իսրայելի հարավում եւ արեւելքում՝ Նեգեւի եւ Արավայի անապատներում եւ Մեռյալ ծովի շրջանում: Հորդանան գետում ջրի հոսքը հունվարի 9-ի առավոտյան գերազանցել է մեկ րոպեում 100 խորանարդ մետրը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին հինգ տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։