Բաժիններ՝

Թուլուզում շուրջ երկու տասնյակ մարդիկ են տուժել բնակելի շենքում բռնկած հրդեհից

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում լույս հունվարի 10-ի գիշերը հրդեհ է բռնկել բնակելի շենքում, տուժել է 19 մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ: Այդ մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը:

Հին շենքում տեղի ունեցած բռնկման մասին հաղորդումն ստացվել է տեղական ժամանակով ժամը 2:40-ին (Երեւանի ժամանակով 5:40-ին): Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով ծանր վիրավորվել է երկու մարդ, 17 հոգի աննշան վնասվածքներ են ստացել:

Փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին, նաեւ նախազգուշական նկատառումներով 60 մարդ է տարհանվել շենքին հարող հյուրանոցից:

Կրակի դեմ պայքարում է 90 հրշեջ, բռնկման հետեւանքով փլվել է ներքին աստիճանը: Հրդեհի պատճառների մասին չի նշվում: Ինչպես հայտնել է ռադիոկայանը, շենքը կառուցվել էր 20-րդ դարի սկզբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս