Բաժիններ՝

Կիմ Չեն Ունն այցելել է Պեկինի դեղագործական ֆաբրիկա. Yonhap

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Չինաստան ուղեւորության ընթացքում այցելել է մի շարք արդյունաբերական օբյեկտներ: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Կիմ Չեն Ունը, մասնավորապես, մոտ կես ժամ անցկացրել է Պեկինի արվարձանում գտնվող դեղագործական ֆաբրիկայում՝ ծանոթանալով կիրառվող տեխնոլոգիաներին եւ թողարկվող արտադրանքի տեականուն:

Ինչպես հունվարի 8-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնին, ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հունվարի 7-ին այցով ժամանել է Չինաստան: ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը կշարունակվի մինչեւ հունվարի 10-ը:

Սպասվում է, որ այդ այցի ընթացքում կկայանա Կիմ Չեն Ունի եւ Սի Ցզինպինի անձնական հանդիպումը: Ինչպես հայտնել է ժողովրդական հանրապետության կենտրոնական թերթը՝ Nodong Sinmun-ը, Կիմ Չեն Ունին Չինաստան ուղեւորության ընթացքում ուղեկցում են Կորեայի աշխատանքային կուսակցության Միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը, որը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն:

Հարավկորեացի փորձագետների մեծամասնության կարծիքով՝ Կիմ Չեն Ունը Չինաստան է ժամանել՝ ապահովելու Պեկինի աջակցությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս