
Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Էրիկ Չունինգը

Էրիկ Չունինգը նշանակվել է Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար՝ փոխարինելով պաշտոնաթող եղած Քեւին Սուինիին: Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը հունվարի 8-ին հրապարակվել է Պենտագոնի կայքում:
«Էրիկ Չունինգն զբաղեցրել է պաշտպանության նախարարի աշխատակզմի ղեկավարի պաշտոնը: 2017 թվականի հոկտեմբերից Չունինգն զբաղեցնում էր պաշտպանության նախարարի արդյունաբերական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը»,- ասված է հայտարարության մեջ:
Սուինին պաշտոնաթող է եղել հունվարի 5-ին: Դեկտեմբերի վերջին իր պաշտոնը թողել էր Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթը՝ հետեւելով գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսի պաշտոնաթողությանը: Ներկայում Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարում է նրա առաջին տեղակալ Պատրիկ Շանահանը: Մեթիսը պաշտոնաթողության դիմումում հայտնել էր, որ որոշել է պաշտոնից հեռանալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարակարծությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: