ԵՄ-ն երկարաձգեց և ընդլայնեց ահաբեկչության մեղադրանքով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների սեւ ցուցակը, որոնք 2011 թվականին սահմանվել են ահաբեկչական գործունեության մեղադրանքներով: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 9-ին հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում:
«Երկու ֆիզիկական անձ եւ մեկ կառույց՝ Իրանի հետախուզության եւ անվտանգության նախարարության ներքին անվտանգության դիրեկտորատը, ներառված են ԵՄ-ի հակաահաբեկչական ցուցակում՝ ի պատասխան Եվրամիության տարածքում կանխված մահափորձի», նշվում է փաստաթղթում:
Այժմ Իրանի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակը ներառում է 15 մարդ եւ 21 կազմակերպություն: Այս պատժիչ ռեժիմը ոչ մի կերպ կապված չէ այն պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը չեղարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ, որը երաշխավորում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: ԵՄ-ի երկրները Իրանի ուժային կառույցներին մեղադրում են երկրի ընդդիմության՝ տարագրության մեջ գտնվող ներկայացուցիչների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: