
Աշխարհի ամենահարուստ մարդն ամուսնալուծվում է

Աշխարհում ամենահարուստ մարդը համարվող Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Մաքքենզին հայտարարել են, որ ամուսնալուծվում են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ուզում ենք, որ մարդիկ իմանան, թե ինչպես է զարգանում մեր կյանքը: Առանձին ապրելու երկարատև փորձից հետո մենք որոշել ենք ամուսնալուծվել և շարունակել մեր շփումը որպես ընկերներ»,- ասվում է «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ:
Ջեֆ Բեզոսն ու Մաքքենզի Թաթլը ամուսնացել են 1993 թվականին: Զույգն ունի երեք որդի և Չինաստանից որդեգրված մեկ աղջիկ:
Հայտնի Forbes հանդեսը Բեզոսի կարողությունը գնահատում է 150 մլրդ ԱՄՆ դոլար: 2018 թվականի մարտին նա կարողացավ գերազանցել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին ու ճանաչվել աշխարհի ամենահարուստ մարդը:
Սեպտեմբերին Amazon-ը դարձավ երկրորդ ընկերությունն Apple-ից հետո, ում կապիտալիզացիան գերազանցում է 3 տրիլիոն ԱՄՆ դոլարը: