
Չինաստանը և ԱՄՆ-ը հիմք դրեցին առևտրական հարցերի լուծման համար. ՉԺՀ-ի առևտրի նախարարություն

Չինաստանը եւ ԱՄՆ-ը հիմք են դրել միմյանց անհանգստացնող առեւտրական հարցերի լուծման համար: Այդ մասին ասված է Պեկինում կայացած երկկողմ առեւտրական կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ ՉԺՀ-ի առեւտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Կողմերը կարծիքների մանրամասն, հանգամանալից փոխանակություն կատարեցին երկուստեք անհանգստացնող առեւտրական եւ կառուցվածքային հարցերի շուրջը, բարձրացրեցին փոխըմբռնան մակարդակը, հիմք դրեցին երկու կողմերին հետաքրքրող հարցերի լուծման համար»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: