
Սիրիայի քրդերն ԻՊ 8 զինյալի են բռնել

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» (PYD) ներկայացուցիչները հայտարարել են, որ բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 զինյալների: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հունվարի 6-ին և 7-ին մեր հատուկ նշանակության խմբի գործողության արդյունքում ձերբակալվել են ԻՊ ութ ահաբեկիչներ, ովքեր ունեն ամերիկյան, ռուսական, ուկրաինական, գերմանական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ծագում»,- հայտնել են նրանք:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ ամերիկյան զորքերը դուրս է բերում Սիրիայի տարածքից: