ԿԺԴՀ-ում դպրոցականները քաղցր նվերներ են ստացել Կիմ Չեն Ունի ծննդյան օրվա առթիվ
Փհենյանի դպրոցականները քաղցր նվերներ են ստացել ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի ծննդյան օրվա առթիվ: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Նվերների հավաքանին ներառում է ԿԺԴՀ-ի արտադրության հրուշակեղեն՝ դրաժե, մարմելադ, փրփրահացիկ, թխվածքաբլիթ, ծամոն եւ կարամելային կոնֆետներ:
Նվերի, որն ստացել է կորեացի յուրաքանչյուր դպրոցական, ընդհանուր քաշը կազմում է մեկ կիլոգրամ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ծննդյան օրը Ժողովրդական Հանրապետությունում պաշտոնապես չի տոնվում: Տեղական բոլոր օրացույցներում հունվարի 8-ը նշված է որպես աշխատանքային օր:
Ո՛չ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, ո՛չ երկրի թերթերը, ո՛չ հեռուստատեսությունը չեն հիշատակում բարձրագույն ղեկավարի ծննդյան օրվա մասին:
Ուսուցիչները, նվերները հանձնելով դպրոցականներին, հայտնում են, որ պետության կողմից երեխաների նկատմամբ հատուկ ուշադրության այդ ժեստը կապվածէ Կիմ Չեն Ունի ծննդյան օրվա հետ: ԿԺԴՀ-ի երկու նախորդ առաջնորդների՝ Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի ծննդյան օրերը երկրի խոշորագույն տոներն են եւ ուղեկցվում են մեծաշուք հանդիսություններով: