Բաժիններ՝

Մելբուռնում կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել տասը հյուպատոսարաններում. 9news

Ավստրալական Մելբուռնում կասկածելի փաթեթներ են ստացվել առնվազն տասը հյուպատոսարաններում: Այդ մասին հայտնել է 9news պորտալը:

Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով՝ փաթեթները կարող էին հայտնաբերվել Կանբերայում եւ Մելբուռնում 13 երկրների հյուպատոսարաններում ու դեսպանատներում, որոնց թվում են՝ մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Պակիստանը, Հունաստանը, Ինդոնեզիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը: Ոստիկանությունը, հրշեջ ու փրկարար ծառայությունները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Առնվազն յոթ հյուպատոսարան տարհանված է:

Ավելի ուշ Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է Կանբերայում եւ Մելբուռնում կասկածելի փաթեթների հետ կապված իրադրությունը: «Ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունները պատասխանում են Կանբերայի եւ Մելբուռնի հյուպատոսարաններում ու դեսպանատներում կասկածելի փաթեթների վերաբերյալ հաղորդումներին: Փրկարար ծառայությունները հետազոտում են փաթեթները»,-հայտնել է ոստիկանությունը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031