Բաժիններ՝

Ամստերդամը հրաժարվել է ընդունել «Եվրատեսիլ-2020»-ը

Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» միջազգային երաժշտական մրցույթը:

Ինչպես հաղորդում է lenta-ն, Նիդերլանդների մայրաքաղաքի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմանը նշել է, որ Ziggo Dome համերգային դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երաժշտական մրցույթը, այդ օրերին զբաղված է լինելու:

Նրա խոսքով՝ ամրագրումները հնարավոր չէ չեղարկել կամ տեղափոխել: Ընդ որում՝ այլ մեծ համերգային դահլիճներ գտնելու քաղաքի փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Ավելի վաղ, Նիդեռլանդների Հաագա ու Բրեդա քաղաքները նույնպես հայտարարել էին, որ պատրաստ չեն ընդունել միջոցառումը։ Այժմ «Եվրատեսիլ»-ի անցկացման համար մրցապայքարում մնացել են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Արնեմը և Մաաստրիխտը: Մրցույթի անցկացման վայրի մասին վերջնական որոշումը կկայացվի օգոստոսին:

Հաջորդ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը պետք է անցկացվի Նիդեռլանդներում, քանի որ 2019 թվականին Թել Ավիվում անցկացված մրցույթում հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը: Նա խախտել էր մրցույթի կանոնները և ներկայացել էր երգով, որն արդեն կար իր երգացանկում: Եվրոպական հեռարձակողների միությունը չէր չեղարկել արտիստի հաղթանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս