Բաժիններ՝

Հունաստանում կայացած ընտրություններում հաղթեցին աջ կենտրոնամետները

Հունաստանի «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) առաջատար ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթել է հուլիսի 7-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվների 39,83 տոկոսը։ Ներքին գործերի նախարարության կողմից տրված քվեաթերթիկների 96,15 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ ՆԴ-ն կունենա 158 տեղ երկրի 300-տեղանոց միապալատ խորհրդարանում, ինչը նրան թույլ կտա ինքնուրույն կազմել կառավաություն:

Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի արմատական ձախ ուժերի կոալիցիան (ՍԻՌԻԶԱ) ստացել է քվեների 31,55 տոկոսը (86 տեղ), «Փոփոխությունների շարժում» (ԿԻՆԱԼ) ձախ կենտրոնամետ կուսակացական միավորումը՝ քվեների 8,05 տոկոսը (22 տեղ), Հունաստանի Կոմկուսը՝ քվեների 5,32 տոկոսը (15 տեղ), նախկին լրագրող Կիրիակոս Վելոպուլուսի վերջերս հայտնված ծայրահեղ աջ «Էլինիկի լիսի»-ն («Հունական որոշում»),՝ 3,71 տոկոսը (10 տեղ), ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսի ՄԵՌԱ25 ձախ շարժումը՝ 3,45 տոկոսը (9 տեղ): Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ էր հաղթահարել երեքտոկոսանոց արգելքը:

Ցիպրասն ընդունել է իր պարտությունը եւ հայտարարել, որ հուլիսի 8-ին Միցոտակիսին կընդունի իր նստավարյում եւ «նրան կհանձնի վարչապետի առանձնասենյակը, ինչպես եւ դա երկրում սահմանած է քաղաքական մշակույթով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031