Բաժիններ՝

ԱՄՆ-ի ներկայացուցիչները թալիբների հետ քննարկել են 2,5 տարում զորքերի դուրսբերումն Աֆղանստանից. WSJ

ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ կայացած կոնսուլտացիաներում նշել են երկուսուկես տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը: Այդ մասին ասված է այն հոդվածում, որը հուլսի 7-ին հրապարակվել է The Wall Street Journal (WSJ) թերթում:

Հրատարակության աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ը հնրավոր է համարել, որ զորքերն Աֆղանստանից դուրս բերվեն 2,5 տարվա ընթացքում: 0Ինչպես նշված Է հրապարակման մեջ, ավելի վաղ խոսք էր գնում երեք տարվա մասին: Ինչպես պարզաբանել Է աղբյուրը, «Թալիբան» շարժման ներկայացուցիչները պնդել են, որ օտարերկրացի զինծառայողները պետք է «երկրից հեռանան ինն ամսվա ընթացքում»:

Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիզադը հուլսի 6-ին Twitter-ում հայտնել է, որ Կատարում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների վերջին փուլը եղել է ամենաարդյունավետն ամբողջ ժամանակ: Նա նաեւ նշել է, որ կոնսուլտացիաները դադարեցված են եւ կվերսկսվեն հուլիսի 9-ին:

Հուիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավոր է համարում Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ հաշտության հասնել մինչեւ սեպտեմբերի 1-ը: Նա այն ժամանակ հերքել է թալիբների ներկայացուցիչների այն պնդումները, թե ամերիկացիներն արդեն իրենց են հանձնել Աֆղանստանից իրենց զորեքերի դուրսբերման նախնական գրաֆիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս