Բաժիններ՝

Մակրոնի այցը Սերբիա կկայանա հուլիսի 15-ին. Blic

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին: Հուլիսի 8-ին այդ մասին հաղորդել է սերբական Blic հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուր:

Նշվում է, որ Սերբիա Մակրոնի այցի գլխավոր թեմաներ կդառնան Կոսովոյի իրադրությունը եւ Եվրամիությանը Սերբիայի անդամակցության հարցը:

Թերթի տվյալներով՝ այցի ծրագիրը ներառում է բանակցություններ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, պատվիրակությունների ընդլայնված հանդիպում, ինչպես նաեւ այցելություն Բելգրադի պաշտպանների հուշահամալիր եւ Կալեմեգդանում Ֆրանսիային շնորակալության հուշարձան:

Ավելի վաղ Մարոնը Սերբիա այցը հետաձգել էր Փարիզում տեղի ունեցող անկարգությունների պատճառով: Սկզբնապես պլանավորվել էր, որ Ֆրանսիայի նախագահի այցը Սերբիա կայանալու էր 2018 թվականի առաջին կեսին, այնուհետեւ այն մի քանի անգամ հետաձգվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031