Բաժիններ՝

Ֆրանսիայում աքաղաղին դատում են առավոտ շատ վաղ կանչելու համար

Ֆրանսիայում ընթանում է դատական գործընթաց տնային աքաղաղի դեմ: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան չափազանց վաղ իր ձայնով տեղացիներին արթնացնելու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ծովափնյա Շարանտ դեպարտամենտում: Մորիսի և նրա տիրուհու՝ Կորին Ֆեսոյի դեմ դատական հայց են ներկայացրել հարևանությամբ բնակվող տարեց կանայք, ում խանգարում է աքաղաղի կողմից վաղ առավոտյան հնչեցվող ձայնը:

Հայցվոր կողմի փաստաբանը պահանջում է 1000 եվրոյի չափով փոխհատուցում:

Ակնկալվում է, որ դատարանը գործով դատավճիռը կհրապարակի սեպտեմբերի 5-ին:

Ուշագրավ է, որ դատական գործընթացին մեծ ուշադրությամբ հետևում են տեղական թռչնաբուծարանների սեփականատերերը, ում համար այս գործով վճիռը կարող է նախադեպային լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031