Բաժիններ՝

Կալիֆորնիայում գրանցվել է 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ԱՄՆ գեոլոգիական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռիջկրեսթ քաղաքից 17 կիլոմետր հյուսիս-արևելք:

Սա վերջին օրերին այդ շրջանում երկրորդ երկրաշարժն է: Հուլիսի 4-ին Լոս-Անջելեսից 195 կիլոմետր հյուսիս (բնակչությունը շուրջ 4 միլիոն), Ռիջկրեսթ քաղաքից ոչ հեռու տեղի էր ունեցել 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:

Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ առայժմ չկան: Ռիջկրեսթի բնակչությունը  շուրջ 28 հազար է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031