
Մեդվեդևը ծննդյան օրը կնշի ընտանիքի հետ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ավանդաբար իր ծննդյան օրը տոնում է ընտանիքի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Օլեգ Օսիպովը:
Մեդվեդեւը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին Լենինգրադում: Շաբաթ օրը լրանում է նրա 54-ամյակը:
«Դմիտրի Անատոլեւիչն իր ծննդյան օրը կանցկացնի ընտանեկան շրջանակում»,-ասել է Օսիպովը:
Մեդվեդեւը Ռուսաստանի նախարարների կաբինետը գլխավորել է 47 տարեկան հասակում, իսկ մինչ այդ չորս տարի՝ 2008 թվականից աշխատել է ՌԴ նախագահի պաշտոնում: 2002 թվականի մայիսի 8-ին Դմիտրի Մեդվեդեւը նշանակվել է կառավարության ղեկավար: Լինելով «Միասնական Ռուսաստանի» նախագահը՝ նա Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ դարձել է առաջին կուսակցական վարչապետը: