Բաժիններ՝

Ռոբերտ Մուղաբեին հողին կհանձնեն սեպտեմբերի 15-ին Հերոսների ազգային գերեզմանատանը

Սեպտեմբերի 6-ին կյանքից հեռացած՝ Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքը համաձայնել է, որ նա հողին հանձնվի Հարարեում՝ Հերոսների ազգային գերեզմանատանը, այլ ոչ թե Քութամա հայրենի գրյուղում: Այդ մասին հայտնել է Ռոյթեր գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուղաբեն հողին կհանձնվի հաջորդ շաբաթվա սկզբին Քութամա գյուղում, որտեղ նա ծնվել է: «Ես կարող եմ հավաստել, որ նա կթաղվի սեպտեմբերի 15-ին National Heroes Acre-ում (գերեզմանատուն – խմբ.)»,- լրագրողներին հայտարարել է նախկին ղեկավարի զարմիկներից մեկը՝ Լեո Մուղաբեն: Նա հավելել է, որ ընտանիքն այդ հարցը քննարկել է իշխանությունների հետ:

Մուղաբեն վախճանել է սեպտեմբերի 6-ին 95 տարական հասակում Սինգապուրի հիանդանոցում: 2017 թվականին պաշտոնաթողության պահին նա ամենատարեց պետական ղեկավարն էր եւ իշխանության գլուխ է եղել 35 տարի: Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է, որ Մուղաբեն ազգային հերոս է հայտարարվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30