Ռիո դե Ժանեյրոյում ավելի քան տասը մարդ է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից
Առնվազն 11 մարդ է զոհվել Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է բրազիլական Globo թերթը:
Սաստիկ հրդեհն սկսվել է սեպտեմբերի 12-ի երեկոյան Hospital Badim հիվանդանոցում, որը գտնվում է քաղաքի հյուսիսում: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ բռնկման պատճառ կարող էր դառնալ կարճ միակցումը հարկերից մեկում: Ծուխն սկսել է արագորեն տարածվել ամբողջ շենքում, հիվանդանոցում հայտարարվել է հիվանդների շտապ տարահանում:
Թերթի տվյալներով՝ զոհվածների մարմինները գտել են սեպտեմբերի 13-ի առավոտյան շենքի ներսում: Հրդեհի վայրում աշխատանքները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: