Բաժիններ՝

Ասանժը բանտում կմնա արտահանձնման գործի քննության ընթացքում

Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանը որոշել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բանտարկության մեջ կմնա նրա արտահանձնման գործի քննության ընթացքում:

Ապրիլին Ասանժին բանտ են նստեցրել գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու համար: Միաժամանակ դատարանը քննում է նրան արտահանձնելու մասին ԱՄՆ-ի պահանջը. այդ գործի շուրջ լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին: Ավելի վաղ պաշտպանությունը հայտնել էր, որ Wikileaks-ի հիմնադիրը կարող է բանտից ազատվել սեպտեմբերի 22-ին, պատժաժամկետի կեսը կրելուց հետո:

«Դուք այսօր դատարանի առաջ եք կանգնել, որովհետեւ ձեր բանտարկության ժամկետը մոտենում է ավարտին: Երբ դա տեղի ունենա, դուք պատիժը կրող բանտարկյալից կդառնաք այն մարդը, որին արտահանձնում է սպառնում: Կարծում եմ, որ ես էական հիմքեր վստահ լինելու, որ եթե ես ձեզ ազատեմ, դուք կրկին կթաքնվեք»,-ասել է օկրուգային դատավոր Վանեսա Բարայթսերը, որը որոշումը կայացրել է սեպտեմբերի 13-ին:

Նրա խոսքով՝ պաշտպանությունը խնդրագիր չի ներկայացրել գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:

«Ես ձեր փաստաբանին հնարավորություն տվեցի գրավով ազատման խնդրագիր ներկայացնել ձեր անունից, բայց նա հրաժարվեց դա անել: Հնարավոր է՝ ձեր գործի քննության ընթացքում փախուստի հետ կապված պատմության պատճառով»,-հավելել է դատավորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս